
Պատգամավորների եւ գործադիր ու դատական իշխանությունների պաշտոնյաների աշխատավարձը բարձրանալու մասին օրինագծի հեղինակները` ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու կոալիցիոն համահեղինակները, խորհրդարանից ետ են կանչում այդ նախագիծը: «Որովհետեւ այն քաղաքական սպեկուլյացիայի առարկա է դարձել»,- պարզաբանել է Ա. Մինասյանը: Նրա խոսքերով` Կառավարության հետ նախապես համաձայնեցված եւ Կառավարության առաջարկով իրենց ներկայացրած այդ նախագիծն այսօր դարձել է շահարկումների եւ շոուների առարկա: «Նրանց ամենեւին բարձրացումը չէր հետաքրքրում, այլ ընդամենը քաղաքական ակցիա իրականացնելը, որի արդյունքում` ցույց տալը, որ Կառավարությունը որքան ավելի շատ է շահագրգռված ՀՀ քաղաքացիների առօրյա հոգսերով»,- ավելացրել է պատգամավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել