
«Ես էս գործը չեմ թողնի փակվի, սաղ աշխարհը խառնելու եմ իրար, հեսա գնում եմ նախարարի ու նախագահի մոտ: Մի քանի պուտանկա եմ պահում, էն էլ էն անգամ թերթերը գրեցին, կլիենտներս փախան»,- հայտարարել է երեկ առավոտյան կողոպտված հայտնի կավատ Դարիկոն:
«ՉԻ»- Խնդիրն այն չէ,որ «մի քանի պուտանկա պահելն» արդեն իսկ քրեական հանցագործություն է: Խնդիրն այն է, որ անսպասելիորեն տուժողի վիճակում հայտնված Դարիկոն Հայաստանում գործող «տրամաբանության» շրջանակներում միանգամայն իրավացի է. մարդը զբաղվում է հանցավոր գործունեությամբ, հետեւաբար` «նախարարն ու նախագահը» պիտի տեր կանգնեն իրեն ու երաշխավորեն իր բիզնեսի անվտանգությունը: Սա է հայաստանյան իրականությունը:
Իսկ գուցե հարգարժան տուժածն այնուամենայնիվ «նախարարին ու նախագահին» դիմում է ոչ թե որպես անվտանգության երաշխավորների, այլ որպես հաճախորդների՞: Հազիվ թե: Ո՞վ կհամարձակվեր թալանել նման կլիենտներ ունեցող «օբյեկտը»:
Այսպես թե այնպես, իրավապահներին կոչ ենք անում հնարավորինս արագ բացահայտել հանցագործությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել