HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում առկա են տարածաշրջանային առևտրի կենտրոն դառնալու բոլոր նախադրյալները

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է «Տաշիր գրուպ» ընկերության հրավերով Հայաստանում գտնվող «Աշան գրուպ» հիպերմարկետների ցանցի,  միջազգային ճանաչում ունեցող «Ալ Հոկայր» կորպորացիայի, մանրածախ առևտրի ոլորտում առաջատար «Ինդիտեքս» իսպանական ընկերության  ներկայացուցիչներին:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են մայրաքաղաքում բիզնես միջավայրին և միջազգային չափորոշիչներին համապատասխան մանրածախ առևտրային գործունեությանն առնչվող  հարցեր:

Ներկայացնելով Երևանում իրականացվող բիզնես ծրագրերի և ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված  քաղաքային իշխանությունների ջանքերը՝  Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը հետևողական է ներդրողների համար արդար ու թափանցիկ բիզնես միջավայր ապահովելու ուղղությամբ:

«Երևանն այսօր ոչ միայն ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաք է ու Հայաստանի մայրաքաղաքը, այլև, նկատի առնելով զբոսաշրջային ոլորտում առաջընթացն ու զարգացումները,  բավական գրավիչ միջավայր է ապահովում առևտրային բիզնեսի համար»,- նշել է քաղաքապետն ավելացնելով, որ քաղաքապետարանը, «Տաշիր գրուպի» հետ համատեղ, լայնամասշտաբ ծրագրեր է իրականացնում և, մասնավորապես, առևտրի և սպասարկման ոլորտում մեծ հնարավորություններ կան համատեղ գործունեություն ծավալելու համար: «Երևանը իրական հնարավորություն ունի ամենամոտ ապագայում խոշոր առևտրային կենտրոն դառնալ տարածաշրջանում: Դրան նպաստող բոլոր նախադրյալները կան»,- համոզմունք է հայտնել քաղաքապետը:

«Աշան գրուպ» հիպերմարկետների ցանցի ֆրենչայզինգի միջազգային տնօրեն Ժան Պոլ Ֆիլյան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է  «Աշան գրուպ»-ի գործունեության ուղղությունները և նշել, որ Երևանը   գործակցային լուրջ հետաքրքրություն է ներկայացնում և ընկերությունը պատրաստ է այստեղ ներդրումային խոշոր ծրագիր իրականացնել: 

Առևտրի բնագավառում միջազգային ճանաչում ունեցող «Ալ Հոկայր» ընկերության ներկայացուցիչները , հայտնելով  իրենց տպավորությունները  Երևանի ինքնատիպ ճարտարապետության և քաղաքային մշակույթի վերաբերյալ, նշել են, որ հետաքրքրված են նաև Երևանի գործարար և առևտրային միջավայրով և ներկայում, «Տաշիր գրուպ»-ի հետ համատեղ համալիր բիզնես ծրագիր են քննարկում մայրաքաղաքում, մասնավորապես «Դալմա գարդեն մոլ» առևտրային կենտրոնում իրականացնելու նպատակով:

«Ալ Հոկայր»-ի գլխավոր գործադիր տնօրեն Սիմոն Մարշալն ընգծել է, որ, երևանյան շուկային առաջարկելով հանրաճանաչ միջազգային բրենդներ   և մատչելի գնային քաղաքականություն, ընկերությունը հեռանկարներ է տեսնում՝  նաև  իր նպաստն ունենալով մայրաքաղաքում առևտրի ոլորտի և ենթակառուցվածքների զարգացման գործում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter