HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարշահոտ զուգարան` շուկայի տարածքում

Ալավերդու Հայպետշին թաղամասի շուկայի տարածքում գտնվող  կանանց և տղամարդկանց քաղաքային զուգարաններից  ամեն օր օգտվում են ավելի քան 50 առևտրականներ և այլ քաղաքացիներ:  Քաղաքային զուգարանների սանիտարական վիճակի վերահսկումը  երկար տարիներ անտեսված է  ոչ միայն Ալավերդու քաղաքապետարանի, այլև  ՀՀ առողջապահության նախարարության համաճարակային տեսչության Լոռու մարզային փորձագիտական կենտրոնի Ալավերդու  բաժանմունքի  կողմից: Մինչդեռ զուգարաններում տեղծված հակասանիտարական վիճակը  կարող է դառնալ համաճարակի պատճառ:  Վարակներից խուսափելու համար զուգարաններում  երբևէ քլորացման աշխատանքներ չեն կատարվում: Այստեղ  լվացվելու հարմարությունները իսպառ բացակայում են, որի պատճառով էլ զուգարաններից օգտվող առևտրականները առանց լվացվելու շփվում են սննդամթերքի հետ: Զուգարանների ծայրահեղ հակասանիտարական վիճակը  դարձել է  առևտրականների ամենհուզող խնդիրը. «Շատ վատ վիճակ է զուգարանում: Բոլոր առևտրական կանայք էլ ուզում են օգտվել զուգարանից, բայց հիմա այնպիսի հակասինտարական վիճակ է այնտեղ, ոտք դնելու տեղ չկա: Շատ երկար տարիներ է այս շուկան գործում է, բայց  վերջին անգամ չեմ հիշում, երևի մի տարի կլինի, հաստատ այս զուգարանը չի մաքրվել»,- ասում է շուկայի առևտրական Սեդա Իսրայելյանը: «Ուր ա էնտեղ զուգարան, մեկ-մեկ փողոց մաքրողներին մի 50 դրամ ենք տալիս, կամ մի կգ խնձոր ենք տալիս, որ մի քիչ կարգի բերեն զուգարանը: Ամբողջ շուկայի աշխատողներով ենք հավաքում, էն էլ մեկը`տալիս է, մեկը չի տալիս»,- նշում է Համլետ Ալեքսանյանը: «Վափշե հնարավոր չէ զուգարան մտնել, համարյա փողոցում ենք մեր բնական կարիքները հոգում»,- ասում է Մարիա Բաղդասարյանը: Զուգարանների և քաղաքի Սայաթ-Նովա փողոցի բնակիչների կենցաղային աղբարկղերի հարևանությամբ  են գտնվում  նաև շուկայի մթերային մի քանի խանութներ,  որոնց շրջակայքում տարածված գարշահոտությունը չի կարող ազդեցություն չթողնել խանութներում վաճառվող սննդամթերքի վրա: Հիշեցնենք, որ Ալավերդու համայնքային բյուջեով քաղաքի մաքրման, աղբահանության  և սանիտարական նորմալ վիճակի պահպանման համար, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2010 թ.-ին  քաղաքապետ Արթուր Նալբանդյանի կողմից նախատեսվել  է 30 մլն դրամ: Զուգարանների և նրանց շրջակայքի սանիտարական նորմալ վիճակի պահպանումը նույնպես նախատեսվում  է 30 մլն դրամի ծախսերի մեջ, որը, սակայն, այդպես էլ  չի  իրականացվում  Ալավերդու քաղաքապետարանի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter