Հայտնաբերվել են հետախուզվողներ
Հոկտեմբերի 29-ին` ժամը 21.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց»օդակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, «Զվարթնոց» օ/կ-ից հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման են ենթարկվել 1970 թ. ծնված Գոռ Դ.-ն, որը 2008 թ. հուլիսի 18-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կռիմսկայա շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք) մեղադրանքով: Խափանման միջոցը` ստորագրություն: Գոռ Դ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին, և նա ստորագրությամբ բաց է թողնվել:
Նույն օրը` ժամը 12.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օ/կ-ի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ «Զվարթնոց» օ/կ-ից հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Նորայր Խ.-ն, որը 2007 թ. հոկտեմբերի 25-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԼՀ քրեական օրենսգրքի 280 հոդվածի 2-րդ մասի (ավազակություն) մեղադրանքով: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և ՀՀ գլխավոր դատախազությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել