ԼՂՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են շրջաններում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ 2011 թվականի պետական բյուջեի ձեւավորման հետ կապված խնդիրներ:
Երկրի ղեկավարը նշել է, որ շրջանների զարգացումը հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի հիմքն է, եւ այս առումով ընդգծել է շրջվարչակազմերի ակտիվ մասնակցությունը բյուջեի ձեւավորման գործում:
Բակո Սահակյանի խոսքով` բյուջեով նախատեսվող ծրագրերը պետք է լինեն իրատեսական եւ արտացոլեն ինչպես շրջանի, այնպես էլ հանրապետության զարգացման գլխավոր ուղղությունները:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել