Դարիկոյի տան թալանի գործով նախաքննություն է ընթանում
Նոյեմբերի 1-ին` ժամը 06.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում 1952 թ. ծնված Զոյա Կ.-ից ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/1 հասցեից գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 06.00-ին, դիմակավորված 2 անհայտ անձ Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/1 տան դուռը բացելով` մտել են ներս, կպչուն ժապավենով կապել 1989 թ. ծնված Օլգա Պ.-ի ձեռքերն ու ոտքերը և տնից հափշտակել ոսկյա զարդեր ու գումար: Օլգա Պ.-ի մորից` 1951 թ. ծնված Դարիկո Պ.-ից ընդունվել է հաղորդում: Կատարվում է նախաքննություն:
Հավելենք, որ խոսքը Դարիկո Պիշնայայի մասին է, ով իր տունը, տեղացիների փոխանցմամբ, օգտագործում է իբրեւ գիշերային ակումբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել