Նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն
Երեկ` ժամը 10.05-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասում բնակվող Թալիտան որոշակի գումարի դիմաց պոռնկությամբ զբաղվելու նպատակով մարմնավաճառ աղջիկներ է տանում տարբեր շոգեբաղնիքներ: ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.20-ին պարզվել է, որ 1963 թ. ծնված Թալիտա Թ.-ն 2008-2010 թթ. ընթացքում, մարմնավաճառությամբ զբաղվող, 1986 թ. ծնված Աննա Թ.-ին, 1974 թ. ծնված Անահիտ Դ.-ին և 1965 թ. ծնված Սաթիկ Ա.-ին սեռական հարաբերություն ունենալու նպատակով տարել է զվարճանքի և այլ վայրեր, որով գույքային օգուտ ստանալով նպաստել է նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել