HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոսել են 2 ասկյարների դիակների մասին

Այսօր ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ընդունել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Արցախի ներկայացուցչության տնօրեն Սոֆի Պագսլիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմագերիների, պատանդների, ինչպես նաև շփման գծում հակառակորդի կողմից սանձազերծված դիվերսիոն գործողության արդյունքում սպանված ադրբեջանական երկու ասկյարների դիակների վերադարձման հետ կապված հարցեր: Կողմերը միաժամանակ շոշափել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի այլ շրջանակ, ինչպես նաև կարևորել հետագա փոխհամագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter