Սեյրան Օհանյանն ընդունել է սպանված զինծառայողների հարազատներին
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Արտակ Նազարյանի, Սամվել Խաչատրյանի հարազատներին: Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԶՈւ զինծառայողներ Արտակ Նազարյանի և Սամվել Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության ողջ գործընթացը գտնվում է իր անմիջական վերահսկողության ներքո, իրականացվում են համապատասխան միջոցառումներ նշյալ դեպքերի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար:
Միաժամանակ Սեյրան Օհանյանն ընդունել է Մանվել Սարիբեկյանի հարազատներին` արտահայտելով իր խորին ցավակցությունը:
Պաշտպանության նախարարն ընդունել է նաև 47 այլ քաղաքացու` զինվորների ծնողներ, ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, պահեստազորի սպաներ և քննարկել սոցիալական ու իրավական հարցեր: Քաղաքացիների դիմումների կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել