
Միջազգային կառույցների գնահատականների համաձայն` ԱՊՀ երկրների ազգային արժույթների մեջ դոլարի նկատմամբ ամենաշատը «արժևորվել է» հայկական դրամը:
«ՉԻ» - Սա, իհարկե, ռեկորդ է: Վերջապես գոնե ինչ-որ հարցում ԱՊՀ-ում առաջինն ենք: Բայց այս ռեկորդը խոսում է ոչ թե հայկական դրամի «կայունության» մասին, այլ ընդամենը արձանագրում է այն պարզ իրողությունը, որ ԱՊՀ երկրների շարքում ամենաագահը Հայաստանի իշխանություններն են:
Այսինքն` իրականում հենց այդ ցուցանիշով ենք առաջինը: Ի վերջո, նույն միջազգային փորձագետներն արձանագրում են, որ հայկական դրամի այդ «արժևորումն» արհեստական է և ընդամենը մի նպատակ է հետապնդում` ներկրողների համար գերշահույթներ ապահովել (բնականաբար` տարադրամով):
Սա, ի դեպ, լայնամասշտաբ հանցագործություն է սեփական ժողովրդի դեմ, և կարելի է չկասկածել, որ միջազգային ատյաններում այս խարդախությունը նույնպես վաղ թե ուշ քննարկվելու է` դրանից բխող բոլոր հետևանքներով: Այնպես որ, իշխանությունների գլխին իսկապես շարունակում են ամպեր կուտակվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել