
«ՀԺ»-ի տեղեկություններով` շաբաթ օրը, երբ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները գնացել են Զովունու գյուղապետի տուն` նրա որդուն` Արտյոմ Ավետիսյանին, բերման ենթարկելու, վերջինս, մեղմ ասած, ոստիկաններին դուրս է արել: Ոստիկանները փորձել են Արտյոմ Ավետիսյանին բերման ենթարկել` Դավիթաշենի բնակիչ Արմեն Թոթոլյանին հոկտեմբերի 6-ին դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով:
Ըստ ոստիկանության «ՀԺ»-ին աղբյուրների` Ավետիսյանը հրաժարվել է ոստիկանների հետ գնալ և սկսել է գոռգոռալ: Նա սպառնացել է զանգել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որի որդու հետ ընկերներ են, և իր հորեղբորը` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին: Երբ ոստիկանները համառել են, նա սկսել է սպառնալ, թե հեսա «սաղիդ կգյուլլեմ»:
Ի վերջո, Արտյոմ Ավետիսյանին հանգստացրել է եղբայրը: Դեպքից հետո ոստիկանները մասնավոր զրույցներում ասում են, թե փորձանքից են փրկվել. եթե «ախպերը չհանգստացներ ու տուն չտաներ, հաստատ կգյուլլեր»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել