HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխգնդապետը տեղափոխվել է հոսպիտալ

Արարատի զորամասի փոխգնդապետ Արթուր Կարապետյանի առողջական վիճակը «կտրուկ վատացել» է, և տեղափոխել են հիվանդանոց: Զորամասի մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ` նրան երեկ «ներքին և արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս գնդապետն ու նույն զորամասի հրամանատար` Ռոժ մականունով Վարդան Մարտիրոսյանը դրամահավաքության մեղադրանքով կալանավորվել են: Վերոնշյալ զինվորականների հանդեպ սկզբում խափանման միջով կիրառվեց կալանքը, սակայն օրերս նրանց ազատ արձակեցին գրավի դիմաց: Ինչ վերաբերում է հոսպիտալ տեղափոխվելուն, ապա այս մասին «Հրապարակի» հետ զրույցում հաստատեցին նաև հոսպիտալի ընդունարանում, սակայն երբ հասկացան, որ լրագրողի հետ են խոսում, ասացին, որ իրավունք չունեն տեղեկատվություն տրամադրելու: Ինչպես փոխանցում են «Հրապարակի» աղբյուրները, փոխգնդապետին չեն ընդունել Երևանի կայազորային հոսպիտալում` հիվանդ չլինելու պատճառով, ինչից հետո էլ նրան տարել են հոսպիտալ: Հավանաբար, այս հապճեպ հիվանդությունը քննությունից խուսափելու նպատակ ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter