Այս տարի հայ սամբիստներն արդեն նվաճել են 19 մեդալ
Հայաստանի սամբոյի հավաքականը մեկնել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ` մասնակցելու նոյեմբերի 4-ից 8-ը կայանալիք Սամբոյի աշխարհի առաջնությանը: Հայաստանի պատվիրակության կազմում են Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Վահան Վարդանյանը (57կգ), Վահրամ Գրիգորյանը (62կգ), Վաչիկ Վարդանյանը (68կգ), Աշոտ Դանիելյանը(74կգ), Մուշեղ Հովսեփյանը (82կգ) և Արտակ Ծատինյանը (90կգ), մարզիչ Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
2010 թվականն, ընդհանուր առմամբ, հաջող էր հայ սամբիստների համար: Մայիսի 13-ից 16-ը Մինսկում կայացած Սամբոյի եվրոպայի առաջնությանը Ռուզաննա Սարգսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Վահան Վարդանյանը, Արտակ Ծատինյանը նվաճեցին բրոնզե, Վաչիկ Վարդանյանը` արծաթե, իսկ Աշոտ Դանիելյանը` ոսկե մեդալ:
Հայաստանցի պատանի և երիտասարդ սամբիստները Եվրոպայի առաջնությունից (Սալոնիկ, ապրիլի 10-13) վերադարձան 5 բրոնզե, 1 արծաթե, 1 ոսկե, իսկ Աշխարհի առաջնությունից (Թբիլիսի, հոկտեմբերի 7-10)` 3 բրոնզե, 2 արծաթե և 1 ոսկե մեդալով:
Այսպիսով, հայ սամբիստները 2010թ. Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում արդեն նվաճել են 19 մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել