ՍԴՀԿ-ն հայտարարում է
Հիմք ընդունելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և վերաքննիչ դատարանի որոշումը`
1. ՍԴՀԿ ԿՎ-ն հայտարարում է, որ Հայաստանում գրանցված Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետն է Լյուդմիլա Սարգսյանը:
2. Չկա մեկ այլ գրանցված ՍԴՀԿ ԿՎ, որի անվան տակ կարող են հանդես գալ այլ անձինք:
3. Համաձայն ՍԴՀԿ ԿՎ 16.12.2009 թ. №14 նիստի արձանագրության` Վահան Շիրխանյանը, Գևորգ Պերկուպերկյանը, Նարեկ Գալստյանը, Գագիկ Մելիքյանը և Արսեն Կուպելյանը հեռացված են ՍԴՀԿ շարքերից` կուսակցության կողմից որդեգրած քաղաքական ընդդիմադիր գիծը փոխելու միտումով ներկուսակցական պառակտում հրահրելու և իրականացնելու համար:
Հիշեցում`
Վարդան Խաչատրյանի ապօրինի անդամությունը կասեցվել է դեռ ՍԴՀԿ ԿՎ 31.10.2009 թ. №11 նիստի որոշման հիման վրա:
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել