Սեմինարն արգելել են
«Սարդարապատ» շարժման հայտարարությունը
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը նոյեմբերի 4-ին Թեքեյան կենտրոնում ցանկանում էր կազմակերպել սեմինար` «Համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը. համապետական ընտրություններո՞վ, թե ոչ» թեմայով: Սեմինարին պետք է մասնակցեին հասարակական, քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ, փորձագետներ: Սեմինարի բանախոսն էր քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանը:
Ճնշում գործադրելով Թեքեյան կենտրոնի ադմինիստրացիայի վրա` երկրի իշխանությունները պարտադրեցին վերջինիս հրաժարվել կենտրոնի փոքր դահլիճը նշված միջոցառումը անցկացնելու համար տրամադրելուց:
Հերթական անգամ իր ապօրինի գործողություններով իշխող ռեժիմը ցույց է տալիս, որ Հայաստանում հաստատվել են բռնատիրական կարգեր, և ուղղակի ոտնահարվում են Հայաստանի քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել