HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օրանժի» դեմ վարչական վարույթ հարուցվեց

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հիմք ընդունելով «Հետք» շաբաթաթերթում և www.hetq.am կայքում հրապարակված «Orange»-ի հաջողություններն ու բաժանորդների դժբախտությունը» հրապարակումը, ինչպես նաև հանձնաժողովին դիմած քաղաքացիների բողոքները, այսօր «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ հարուցեց վարույթ` անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորման վերաբերյալ: Հանձնաժողովը ընկերությանը պարտավորեցրեց 7-օրյա ժամկետում ներկայացնել պարզաբանումներ, ինչպես նաև տրամադրել գործունեության հենց սկզբից` 2009թ. նոյեմբերից մինչև 2010թ. հոկտեմբերը տարածված գովազդային նյութերում բաժանորդներին ուղված առաջարկների վերաբերյալ գրավոր տեղեկատվություններ: Հանձնաժողովը «Օրանժ Արմենիային» նաև պարտավորեցրեց ներկայացնել այն բաժանորդների թիվը, ովքեր մինչև պայմանագրի ժամկետի լրանալը հրաժարվել են ընկերության մատուցած ծառայություններից: Նշենք, որ «Օրանժ Արմենիայի» ներկայացուցիչը ներկա չէր հանժնաժողովի նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter