HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պանրի շուկան կուսումնասիրվի

Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն, ի թիվս այլ հարցերի, այսօր որոշեց սեփական ուսումնասիրություն սկսել պանրի շուկայում` պանրի գնի բարձրացման պատճառները բացահայտելու նպատակով: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ պանրի գնի բարձրացումը հասարակական մեծ արձագանք է ստացել, մամուլը ևս թանկացման վերաբերյալ տարբեր վարկածներ է առաջ քաշել: Արտակ Շաբոյանը չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում առանձին ստուգումներ կիրականացվեն նաև արտադրող ընկերություններում: Միաժամանակ, հանձնաժողովը խնդրեց մամուլում հանդես եկող բոլոր այն տնտեսագետներին, քաղաքական և հասարակական գործիչներին, որոնք պանրի գնի բարձրացումը մեկնաբանում են մրցակցության ոլորտին առնչվող խնդիրներով, աջակցել հանձնաժողովի ուսումնասիրությանը` ներկայացնելով խնդրին առնչվող կոնկրետ փաստեր և հանգամանքներ: Արտակ Շաբոյանը նշեց, որ պանրի շուկան խիստ ցածր կենտրոնացվածություն ունի, չկան խոշոր տնտեսվարող սուբյեկտներ: Ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների` շուկայում գործում է 78 գրանցված սուբյեկտ` չհաշված պանիր արտադրող բազմաթիվ գյուղացիական տնտեսությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter