Կստեղծվի հասարակական խորհուրդ
Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն այսօր որոշեց ստեղծել հանձնաժողովին կից հասարակական խորհուրդ` հասարակությանը հուզող հարցերին այսուհետև առավել մեծ ուշադրություն դարձնելու նպատակով: Խորհուրդը լինելու է խորհրդատվական բնույթի մարմին և ունենալու է մշտական անդամներ:
Հասարակական խորհրդի կազմում ընդգրկված կլինեն ոչ միայն պետական, այլև հասարակական և գործարար հատվածի ներկայացուցիչներ, որոնց հետ համատեղ աշխատանքի արդյունքում հանձնաժողովն այսուհետև հնարավորություն կունենա առավել արագ և արդյունավետ արձագանքել հատկապես հասարակությանն անհանգստացնող խնդիրներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել