HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձագիտական քննարկում` ՀՀ պաշտպանության նախարարությունում

Նոյեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ-ի վերլուծական կենտրոնի` «ՀՀ–Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշները» խորագրով մշակմանը նվիրված փորձագիտական քննարկում: Քննարկմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության, սփյուռքի նախարարությունների, գիտությունների ազգային ակեդեմիայի ներկայացուցիչներ և այլք: Ողջունելով ներկաներին և կարևորելով երկրի անվտանգության խնդիրներին օժանդակող  նման նախաձեռնությունը, պաշտպանության նախարարը նշեց, որ ԱՌՀԻ-ին իր առջև դրված խնդիրներն իրականացնում է պատշաճ մակարդակով: Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաև պաշտպանության և սփյուռքի նախարարությունների համատեղ իրականացրած բազմաթիվ ծրագրերին: «ՀՀ–Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշները» խորագրով մշակման մեջ ներառված են Հայաստան-Սփյուռք կապի կազմակերպման և զարգացման, անվտանգության խնդիրների լուծման գործում Սփյուռքի ներուժի օգտագործման խնդիրները, այլ հարցեր: Ուղենիշների մշակման գործում իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի և Սփյուռքի մի շարք փորձագետներ: Փորձ է արվել ԱՄՆ-ի հայկական լոբբիստային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա մշակել Սփյուռքի համախմբման, հայաստանակենտրոն զարգացման և Սփյուռքի նկատմամբ Հայաստանի քաղաքականության համակարգման ուղենիշները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter