HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Հայաստան- Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) միջկառավարական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար շեյխ Լուբնա ալ Քասիմիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է` մասնակցելու Հայաստան- ԱՄԷ առաջին գործարար համաժողովին: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ այս տարի կատարվում են գործնական քայլեր, եւ կյանքի են կոչվում 2009թ-ին ձեռք բերված` մի շարք ուղղություններով գործակցությունը զարգացնելու մասին պայմանավորվածությունները: Երկուստեք կարեւորվեց առաջին գործարար համաժողովի անցկացումը, նշվեց, որ այն առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, գործարարների միջեւ ուղիղ շփումներ հաստատելու, համատեղ ծրագրեր իրականացնելու լուրջ հնարավորություն է: ԱՄԷ արտաքին առեւտրի նախարարն այս համատեքստում կարեւորեց նաեւ «Fly Dubai» ավիաընկերության մուտքը Հայաստան: Անդրադառնալով երկկողմ կապերի խորացմանն ուղղված գործնական քայլերին` փոխվարչապետն առանձնացրեց Հայաստանի մասնակցությունը Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության (IRENA) ծրագրերին, ինչպես նաեւ այս տարվանից Աբու Դաբիի «Masdar Institute of Science and Technologies»-ում հայաստանցի ուսանողների վերապատրաստման ծրագրի մեկնարկը: Քննարկվեցին նաեւ Հայաստանում իրականացվող` տարածաշրջանային նշանակություն ունեցող խոշոր նախագծերին ԱՄԷ ընկերությունների մասնակցության հնարավորությունները: ԱՄԷ արտաքին առեւտրի նախարարը նկատեց, որ արաբական ընկերությունները հետաքրքրված են մասնակցելու փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: Կարեւորվեց նաեւ հայ գործարարների մասնակցությունը ԱՄԷ-ում անցկացվող խոշոր միջազգային արդյունաբերական ցուցահանդեսներին եւ համաժողովներին,  ինչը լրացուցիչ հնարավորություն է գործարար շփումների խորացման, գործակցության նոր ուղղությունների բացահայտման առումով: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter