HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերյանի պոմպակայանը պատրաստ կլինի 2011թ.-ի մարտին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ Տավուշի մարզի Նոյեմբերյանի պոմպակայանի վերականգնման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Ա. Ղուլարյանը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը:  ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ փոխվարչապետին ներկայացվել է շինարարության ընթացքը, նշվել, որ աշխատանքներն ընթանում են համաձայն ժամանակացույցի, արդեն իրականացվել է դրանց մոտ 40 տոկոսը: Նախատեսվում է, որ պոմպակայանի վերականգնման եւ վերազինման աշխատանքները կավարտվեն 2011թ. մարտին, եւ այն կունենա շուրջ 3000 հա տարածք ոռոգելու հզորություն: «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի ծրագրերի շրջանակում վերականգնվող այս պոմպակայանի համար ներդրումների ընդհանուր ծավալը 3 մլն դոլար է: Ա. Գեւորգյանը մեկ անգամ եւս նշեց, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է հետեւողական ուշադրությունը մարզերում ՀՄՀ կողմից իրականացվող ծրագրերի նկատմամբ եւ հորդորեց աշխատանքներն իրականացնել որակով ու նախատեսված ժամկետներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter