HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միայն գովասանական նամակներ

ՀՀ Սյունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալական նամակ է ստացել ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանից, որում մասնավորապես ասված է. «Շնորհակալություն ենք հայտնում հոկտեմբերի 18-ն հանրապետության նախագահի մասնակցությամբ կայացած «Տարևի վերածնունդ» ծրագրի եւ «Տաթեւի թևեր» ճոպանուղու բացման արարողությանը Ձեր կողմից ղեկավարած պատական մարմնի ցուցաբերած ակտիվ համագործակցության եւ աջակցության համար: Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ հետագա արգասաբեր աշխատանք»: Նախ հիշեցնենք, որ «Տաթևի թևեր» ծրագրում մի շարք գերատեսչություններ էին ընդգրկված, Սյունիքի մարզպետարանը բնավ էլ գլխավորը չէր: Բայց սա դեռ մի կողմ: Առավել կարեւոր է հարցը, թե ինչու Սուրիկ Խաչատրյանը Երևանից որեւէ նամակ չի ստանում, երբ հերթական աղմկոտ քրեական պատմություննյ է բացահայտվում, կամ ինչ արգասաբեր աշխատանքի մասին է խոսքը, երբ նրա մարզպետության օրոք Սյունիքի գյուղերը դատարկվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter