
«Դուք ուզում եք, որ ԱԺ փոխնախագահը, որն իշխանության առանձին ճյուղի ներկայացուցիչն է, դատողություններ անի իշխանական մեկ այլ ճյուղի որոշումների վերաբերյալ»,- հայտարարել է Սամվել Նիկոյանը` հրաժարվելով մեկնաբանել այն փաստը, որ Վերաքննիչ դատարանը մերժել է ընդունել Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների բողոք-դիմումը:
«ՉԻ» - Դե, իհարկե, Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահն ի՞նչ կապ ունի Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների բողոք-դիմումի հետ: Նա «իշխանության առանձին ճյուղի» ներկայացուցիչն է եւ կարող է իրեն թույլ տալ խոսել միայն օրենսդրկան թեմաներով:
Փաստորեն, ըստ այդ տրամաբանության, Էդուարդ Շարմազանովն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի անդամ է, որովհետեւ անընդհատ Ալիեւի հայտարարություններն է մեկնաբանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել