HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտում են բռնությունը

Կրկին մամուլում լուրեր են հրապարակվել այն մասին, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հարձակման է ենթարկվել: Կասկածից դուրս է, որ քաղբանտարկյալ Փաշինյանի դեմ գործադրվող տարաբնույթ ճնշումներն ու բռնությունները միմիայն նրան լռեցնելու, նրա հրապարակախոսական գործունեությունը կասեցնելու նպատակ են հետապնդում: Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն, դատապարտելով հայաստանյան իշխանությունների կողմից Նիկոլ Փաշինյանի դեմ անընդհատ կիրառվող բռնություններն ու սադրանքները, կոչ է անում Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական և քաղաքական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրագրողներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, անկախ իրենց հայացքներից ու կողմնորոշումներից, իրենց բողոքի ձայնը բարձրացնել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի: Հայաստանյան լրագրողներին կոչ ենք անում տեղեկատվական շրջափակումը ճեղքելու նպատակով այցելություններ կազմակերպել «Կոշ» քրեակատարողական հիմնարկ: Միայն մեր բոլորի աջակցությունը և բողոքի ձայնը կարող են կանխել քաղբանտարկյալի նկատմամբ ծրագրված իշխանական հաշվեհարդարը: Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտե 4.11.2010 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter