HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանձնացվել են հատուկ կարգավորման տարածքներ

Հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, կառավարությունը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում գտնվող 8.793318 հա հողատարածքը նվիրել Գյումրու քաղաքային համայնքին, թաղամասի տարածքն առանձնացնել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ, որն ապահովելու է թաղամասում առկա բնակելի կառուցապատման համար անհրաժեշտ հասարակական սպասարկման օբյեկտների և ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման ու քաղաքաշինական գործառույթների իրականացման միասնականությունը։ Հաջորդ որոշմամբ իբրև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է առանձնացվել Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի մշակման շրջանակում շվեյցարական Թայզեր Դեվ Սուիս ընկերության կողմից առաջադրված 694.18 հա տարածքը։ Ջերմուկի զարգացման ծրագրի իրականացման համատեքստում նշված առաջարկությունն ընդունելի է համարվել քաղաքը շրջապատող բնական լանդշաֆտի օգտագործման և պահպանման համար հատուկ ռեժիմ սահմանելու անհրաժեշտության տեսանկյունից։ Երկու այլ որոշումներով գործադիրը հաստատել է «Ջերմուկի ջրաբանական» և «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրերի սահմանների նկարագիրը, հատակագծերը, տարածքների չափը և դրանք անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացրել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին։ Ակնկալվում է, որ այդ ձևով առավել արդյունավետ կկազմակերպվի և կիրականացվի արգելավայրերի պահպանման ու վերականգնման աշխատանքը։ Իբրև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ են առանձնացվել Տաթև գյուղը Երևան-Երասխ-Գորիս, ինչպես նաև Նորավանքի համալիրը Երևան-Վայք միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմայրուղիներին կապող ավտոմոբիլային ճանապարհները և դրանց հարող հողատարածքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter