HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընտրվել է ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության ընդլայնված նիստին։ Ֆեդերացիայի նորընտիր նախագահ Սուրիկ Խաչատրյանի և ֆեդերացիայի անդամների առաջարկով կառավարության ղեկավարն ընտրվել է ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահ։ Կարևորելով մարզական կառույցների աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում` վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սպորտը պետք է էական դերակատարություն ունենա մեր հասարակության կյանքում, քանի որ առանց սպորտի դժվար է պատկերացնել առողջ կենսակերպ։ Հուսով եմ, որ ֆեդերացիան իր լուման կներդնի վոլեյբոլը Հայաստանի Հանրապետությունում մասսայական դարձնելու գործում։ Դրա համար անհրաժեշտ է մշակել միջոցառումների ծրագիր և փորձել բոլոր կառույցներում կազմակերպել սպորտային միջոցառումներ։ Որպես սպորտաձև` վոլեյբոլն ունի բավական մեծ ներուժ Հայաստանում, և միասին մենք կարող ենք նպաստել վոլեյբոլի նկատմամբ ուշադրության ու հետաքրքրության ավելացմանը»: Վոլեյբոլի ֆեդերացիայի կանոնադրության մեջ առաջարկվող փոփոխությունների հաստատումից հետո ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում քննարկվել են ֆեդերացիայի գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter