HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայեցակարգ` Արծվաշենից տեղահանվածների բնակարանային խնդիրները բարելավելու համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ռազմական գործողությունների հետևանքով 1992թ. օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հայեցակարգին: Համաձայն հայեցակարգի` դրանց լուծման առաջնահերթությունը կներկայացվի առաջիկա տարիներին` ֆինանսական միջոցների առկայության պարագայում։ Արծվաշենից բռնի տեղահանված և այլ մարզերում բնակություն հաստատած 704 ընտանիքից առաջնահերթ կարգով բնակարանային խնդիրների լուծման կարիք ունի 482-ը։ Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է վերջիններիս բնակարանային խնդիրները լուծել պետական աջակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter