
«Վաշինգտոնում եւ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանին հանձնված նույնիսկ մեկ շրջանը կնշանակի պատերազմի սկիզբ` դրանից արդեն մի քանի ամիս անց: Ամեն մի զիջում Ադրբեջանին սոսկ կմեծացնի նոր պատերազմ սկսելու նրա գայթակղությունը: Իսկ նոր պատերազմը չի բխում ոչ համանախագահող երկրների, ոչ տարածաշրջանի երկրների շահերից, այդպիսի գլխացավանք ոչ ոքի հարկավոր չէ:
Այսօր ստատուս-քվոն տարբեր աստիճանով բավարարում է բոլոր կողմերին, բացի Ադրբեջանից, որը պարտվել է պատերազմում եւ դարձել ռեւանշիստական տրամադրությունների կենտրոն»,- այսպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, պատմաբան եւ քաղաքագետ սերգեյ Մինասյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել