HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». 45-50 տոկոս` գործազրկությո՞ւն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական տվյալներով, Հայաստանի 247 հազար 500 քաղաքացիներ աշխատանք են փնտրում: Այս թիվը նշված է «Զբաղվածության կարգավորման 2012թ. պետական ծրագրի» նախագծում:

Նախագիծը ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ըստ փաստաթղթի, Հայաստանի աշխատանք փնտրող քաղաքացիներից «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կառույցներում գրանցված են 88 հազար 300-ը միայն: Փորձագետների գնահատմամբ, սակայն, պաշտոնապես հրապարակվող տվյալներն  իրականությունն ամբողջությամբ չեն արտացոլում, քանի որ ոչ պաշտոնական հետազոտությունները ցույց են տվել, որ գործազուրկ է Հայաստանի տնտեսապես ակտիվ ավելի քան 500 հազար մարդ:

Եթե ելնենք ՀՀ բնակչության պաշտոնական թվերից, սա կազմում է տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան երեսուն տոկոսը: Բայց քանի որ ՀՀ բնակչության պաշտոնական թիվը նույնպես ուռճացված է, ՀՀ-ում գործազրկության իրական մակարդակը կարող է հասնել 45-50 տոկոսի: Այս ցուցանիշով Հայաստանը «առաջատար» դիրքեր ունի աշխարհում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter