HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտագաղթն ավելացել է 38,7 տոկոսով

Միգրացիոն պետական ծառայության տվյալների համաձայն` այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնածների թիվը 65 հազարով ավելի է Հայաստան ժամանածների թվից: «ՉԻ» - Ըստ էության, սա հենց արտագաղթի ցուցանիշն է: Փաստորեն, միայն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթել է առնվազն 65 հազար մարդ: Որպեսզի պատկերացնենք, թե ինչ ահռելի թիվ է սա, տեղեկացնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 47 հազար: Այսինքն` արտագաղթի ծավալներն աճել են 38,7 տոկոսով: Եվ սա այն դեպքում, երբ 2009-ը ճգնաժամային տարի էր, իսկ այս տարի իբր հաղթահարել ենք ճգնաժամը: Ստացվում է, որ եթե նույն տեմպերով շարունակենք «հաղթահարել», մոտ 30 տարի հետո Հայաստանում ոչ մի մարդ չի մնա, իսկ եթե աճի տեմպերը պահպանվեն, Հայաստանը կդատարկվի ընդամենը 11-12 տարում: Համեմատության համար նշենք, որ Արեւմտյան Հայաստանը վերջնականապես հայաթափելու համար Թուրքիայի իշխանություններից պահանջվեց մոտ 600 տարի: Երեւի նրանք չէին «ֆայմում» հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter