HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տեղեկություններն» ակնհայտ մտացածին են

Վստահեցնում է գլխավոր դատախազությունը Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն հարցում ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազը 2010 թվականի հոկտեմբերի 15-ին, Մինսկի Կոնվենցիայով սահմանված կարգով՝ կցելով «Հայկական ժամանակ» օրաթերթի 14.10.10թ համարի առաջին էջում տպագրված հոդվածը եւ դրա ռուսերեն թարգմանությունը: Ըստ այդմ՝ ՀՀ գլխավոր դատախազը խնդրել էր Ռուսաստանի գլխավոր դատախազին քննարկման առարկա դարձնել նշված հրապարակումը եւ տրամադրել տեղեկություններ թերթի «մատնանշած» քրեական գործերի վերաբերյալ, եթե իհարկե ընդհանրապես կան հարուցված նման քրեական գործեր: Հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից ստացվել է պաշտոնական պատասխան, որ հոդվածում «թվարկված» անձանց կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում հանցագործությունների մեղսակից լինելու վերաբերյալ ՌԴ դատախազությունը որեւէ նյութերի չեն տիրապետում, նման տեղեկություններ չունի: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ոչ պաշտոնապես եւ ոչ էլ մասնավոր հանդիպումների ժամանակ ՌԴ դատախազությունը երբեւէ որեւէ հարց չի բարձրացրել ռուսական կրիմինալ խմբավորումների հետ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ենթադրյալ համագործակցության մասին: Եվ ակնհայտ կեղծ ու մտացածին է օրաթերթի այն պնդումը, թե ՌԴ դատախազության պատասխանատուները ՀՀ գլխավոր դատախազին են ներկայացրել ՀՀ պաշտոնատար անձանց անուններից բաղկացած ինչ-որ ցուցակ, ովքեր մեղսակից են ՌԴ իրավապահների վարույթում քննվող տարբեր հանցագործությունների: ՌԴ դատախազության «պատասխանատուներից» եւ ընդհանրապես ՌԴ իրավապահներից նման ցուցակ ՀՀ գլխավոր դատախազին տրամադրելու «տեղեկության» ակնհայտ սուտ եւ մտացածին լինելու վերաբերյալ պատշաճ կարգով տեղյակ է պահվել նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ էլեկտրոնային փոստով 14.10.10թ ստացված գրավոր հարցմանն ի պատասխան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter