«Չորրորդ ինքնիշխանություն». Սյունիքի մարզն ու հայկական սերիալները
ՀՀ բարձրաստիճան ոստիկաններից մեկը, պարզվում է, բավականին լավ հումոր ունի։ Օրերս այդ անձը եղել է Սյունիքի մարզում, որտեղից այնքան տպավորված է վերաադարձել, որ որոշել է հայկական հեռուստաընկերություններվ ընթացող սերիալների սյուժեն պրոյեկտել այդ տարածաշրջանի քաղաքների վրա՝ հաշվի անելով սերիալների սյուժեների և քաղաքների միջև եղած ընդհանրությունները՝ թե՛ սոցիալական իմաստով, թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտի առումով։
Եվ այսպես՝ ոստիկանը առաջարկում է Սիսիանը վերանվանել «Դժվար ապրուստ», Ղափանը՝ «Ուր է իմ տղամարդը», Գորիսը՝ «Ոստիկաններ», Մեղրին՝ «Եզրագծից այն կողմ», Քաջարանը՝ «Կյանքի գինը»։ Մնում է այս ամենի շուրջ համաձայնություն ձեռք բերել տեղի ֆեոդալների հետ։ Համենայնդեպս՝ գաղափարը վատը չէ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել