HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը` նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին` նշելով, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը մեծ պատասխանատվություն և այդ հարաբերություններն առավել ամրապնդելու պարտավորություններ է դնում երկու երկրների դեսպանների առջև: Նորանշանակ դեսպանը նշել է, որ երկկողմ կապերի սերտացման համար անհրաժեշտ նախադրյալներն ստեղծված են, զգալի աշխատանք է կատարված բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ, սակայն այդ ամուր հիմքի վրա շարունակաբար անհրաժեշտ է աշխատել և նոր հաջողություններ արձանագրել: Նա վստահեցրել է, որ ջանք չի խնայի իր պաշտոնավարման շրջանում ևս նույն արդյունավետությամբ շարունակելու իրականացնել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր առաքելությունը: Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, զրուցակիցները կարևորել են հայ-ֆրանսիական տնտեսական, ինչպես նաև ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությունը: Նկատի առնելով Ֆրանսիայի ծանրակշիռ տեղն ու դերը ԵՄ կառույցներում` Հանրապետության ղեկավարը և Ֆրանսիայի դեսպանն ընդգծել են ԵՄ շրջանակներում երկու երկրների համագործակցության կարևորությունը ևս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter