HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը ծանոթացել է ջրամբարի վերականգնման աշխատանքներին

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ, ծանոթացել Մարմարիկի ջրամբարի վերականգնման աշխատանքների ընթացքին: Համաշխարհային բանկի Ջրամբարների անվտանգության ծրագրի շրջանակում ջրամբարի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2006թ-ին: Ջրամբարը կունենա շուրջ 24 մլն խմ ջուր կուտակելու հնարավորություն, ինչը թույլ կտա ոռոգել Կոտայքի մարզի եւ Արարատյան դաշտավայրի մոտ 1200 հա տարածք: Փոխվարչապետին ներկայացվել է աշխատանքների ընթացքը, նշվել, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փոքր-ինչ հետաձգվում են ջրամբարի միջուկի կառուցման աշխատանքները: Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա. Գեւորգյանը կարեւորել է աշխատանքների` որակով եւ ջրամբարաշինության տեխնոլոգիաների պահպանմամբ իրականացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter