Պետական կամերային երգչախումբը համերգներ կտա Ախալցխայում և Թբիլիսիում
Նոյեմբերի 6-8-ը Ախալցխայում և Թբիլիսիում համերգներով հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Ռ.Մլքեյան), որը կներկայացնի հայ հոգևոր, դասական և ժողովրդական երգի նմուշներ:
Համերգները տեղի կունենան Թբիլիսիի կոնսերվատորիայի մեծ դահլիճում (նոյեմբերի 6-ին), Սբ. Գևորգ եկեղեցում (նոյեմբերի 7-ին), Ախալցխայի թատրոնի շենքում (նոյեմբերի 8-ին)` հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում, նաև Վրաստանում հայ մշակույթի սեզոնների ծրագրով: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել