HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները

Ս.թ. նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել աշնանային զորակոչի կազմակերպչական հարցերին վերաբերող խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամփոփել է 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները: Անթույլատրելի համարելով նախկինում արձանագրված թերացումների կրկնությունը` ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է աշնանային զորակոչի ողջ գործընթացի թափանցիկության ապահովումը: Զորակոչը բանակ-հասարակություն վստահության մթնոլորտում կազմակերպելու գործում Սերյան Օհանյանը առանձնահատուկ կարևորել է զանգվածային լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի դերը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը,  զորակոչի կազմակերպմանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter