HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ. Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը կատարել է քրեորեն պատժելի արարք

Հայ ազգային կոնգրեսի Հրազդան քաղաքի տարածքային կառույցը, առաջնորդվելով խնդիրները լուծելու հետևողականության սկզբունքով, ուսումնասիրելով ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության 2011 թվականի օգոստոսի 26-ի N 25.1/4164-11 գրությունը` ուղղված Հրազդան քաղաքի ՀԱԿ տարածքային կառույցի համակարգող պարոն Մեսրոպ Մեսրոպյանին, և դրա հիմքում ընկած փաստաթղթերը, ընդգծելով վերջնական իրավական գնահատական տալու պետական համապատասխան կառույցների իրավասությունը և հիմք ընդունելով ներկայացվող վերլուծությունը` համաձայն հավելվածի,

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Մ   Է

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը կատարել է քրեորեն պատժելի արարք` անցել է պաշտոնեական լիազորությունները:

ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույց

28.09.2011 թ.

Հավելված                                                                                                    

ՀԱԿ Հրազդանի կառույցի

28.09.2011թվականի հայտարարության

Համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության 2011 թվականի օգոստոսի 26-ի N 25.1/4164-11 գրության (այսուհետ նաև` Գրություն) 3-րդ պարբերության` 2008 և 2009 թ.թ. Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարը աճուրդով օտարել է հողատարածքներ, որի արդյունքում հողահատկացումներն ուղեկցվել են ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ին N 1597-Ն  որոշմամբ հաստատված Հրազդանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի փոփոխություններով (խախտում)` առանց ՀՀ Կոտայքի մարզպետարանի և ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ  համաձայնեցման, չի կատարել ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի (այուհետ նաև` Կարգ) պահանջները, խախտել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները` օտարելով սեփականության իրավունքով չփոխանցվող (չօտարվող) հողատարածքներ: Համաձայն Գրության 5-րդ պարբերության` ՀՀ Կոտայքի մարզպետն իր` 2009 թվականի սեպտեմբերի 7-ի N 205 որոշմամբ Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարին ենթարկել է վարչական պատասխանատվության` համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 56.1-ին հոդվածի:

Իրավական (Օրենքի) այն դրույթները, որոնց պահանջնրը չեն պահպանվել (խախտվել) Հրազադանի քաղաքային համայնքի ղեկավարի կողմից

Հայաստանի Հանրապետությունում հողային հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական ակտը հանդիսանում է ՀՀ հողային օրենսգիրքը (այսուհետ նաև` Օրենսգիրք), որի 63-րդ հոդվածի համաձայն` պետության և համայնքների uեփականության հողամաuերն oտարվում են oրենuդրությամբ չարգելված նպատակներով oգտագործելու համար: Oտարման ենթակա հողամաuերը որոշվում են հողերի oգտագործման uխեմաների, գլխավոր հատակագծերի հիման վրա: Այս դրույթի տառացի մեկնաբանությունը ենթադրում է, որ օտարման գործընթացն սկսելուց առաջ արդեն պետք է հստակ լինեն օգտագործման նպատակաները` հիմքում ունենալով հողերի օգտագործման սխեմաները և գլխավոր հատակագծերը:

Համաձայն Օրենսգրքի 60-րդ հոդվածի` արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց uեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային uեփականություն հանդիuացող այն հողամաuերը, որոնք բնակավայրերում ընդհանուր oգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոuայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր oգտագործման այլ տարածքներ): Այս դրույթը ենթադրում է, որ օրենսդիրը հրամայական (իմպերատիվ) արգելում է այն հողերի օտարումը, որոնք ընդգրկված են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջի ներքո և գտնվում են այդ իրավական ռեժիմում:

Պատասխանատվություն, որին ենթարկվել է Հրազդանի

քաղաքային համայնքի ղեկավարը

Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարը ենթարկվել է վարչական պատասխանատվության` համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 56.1-ին հոդվածի, համաձայն որի` պետական կամ համայնքային uեփականության հողամաuերի oտարման կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիuունապատիկի չափով:

Սա ենթադրում է, որ համայնքի ղեկավարը ենթարկվել է վարչական պատասխանատվության այն բանի համար, որ նա խախտել է  պետական կամ համայնքային uեփականության հողամաuերի oտարման կարգը, ինչպես նշված է Գրության մեջ, այսինքն չի կատարել ընթացակարգային նորմերի պահանջներ և (կամ) թույլ է տվել այդ պահանջների խախտում: Գրությամբ ներկայացվում է, որ համայնքի ղեկավարը չի կատարել նաև ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, որոնցով uահմանվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաuտատման ու փոփոխման ընթացակարգերին, ինչպեu նաև դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները: Այսինքն` գլխավոր հատակագծերի մշակումը, փորձաքննությունը, հաստատումն ու փոփոխումն իրականացվում է ընթացակարգերի համաձայն, որոնք հստակ սահմանված են ՀՀ կառավարության վերը գրված որոշմամբ: Ըստ այդմ` համայնքի ղեկավարը պատասխանատվության է ենթարկվել միայն ընթացակարգային նորմերի պահանջները չկատարելու համար, այնինչ նա նախ պետք է ունենար այդ հողատարածքներն օտարելու իրավասություն, ինչը չուներ, իսկ հետո արդեն գործնական հնարավորություն ունենար չկատարելու ընթացակարգային դրույթների պահանջները:

Պատասխանատվություն, որին պետք է ենթարկվեր Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարը

ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի համաձայն` պաշտոնեական լիազորությունների անցումը պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիuի գործողությունների կատարումն է, որոնք ակնհայտորեն դուրu են գալիս նրա լիազորությունների շրջանակից և էական վնաu են պատճառում անձանց, հաuարակության կամ պետության oրինական շահերին: Սա ենթադրում է, որ պաշտոնատար անձն իր լիազորություններն իրականացնելիս դիտավորությամբ կատարում է այնպիսի գործողություններ, որի ընթացում գիտակցում է, որ ակնհայտորեն դուրս են գալիս օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից: Պետք է նկատի ունենալ, որ պաշտոնատար անձանց լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և համապատասխան օրենքներով:

Ըստ այդմ` հիմնավորապես պարզ է դառնում, որ համայնքի ղեկավարը պետք է ենթարկվեր  քրեական պատասխանատվության, քանի որ չունենալով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջների իրավական ռեժիմում գտնվող հողատարծքներն օտարելու իրավասություն (այս պարագայում օտարվել են հողամասեր պուրակ-ճեմուղու հողատարածքից), այնուամենայնիվ օտարել է, իսկ հետո խախտելով համապատասխան այլ իրավական ակտերի պահանջները, տվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինարարության թույլտվություն: Անհրաժեշտ է այս համատեքստում ընդգծել, որ համայնքի ղեկավարը վերոհիշյալ գործընթացում հանդես է եկել որպես պաշտոնատար անձ, որի կատարած գործողություններն անմիջականորեն կապված են եղել նրա ծառայողական գործունեության հետ: Առանձին հիշատակման է արժանի նաև այն հանգամանքը, որ թույլտվություն ստացողները հողատարծքների նկատմամբ ունեցել են պետականորեն գրանցված սեփականության իրավունք, ինչն ապացուցվում է ուսումնասիրված փաստաթղթերով, որոնցում նշված են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնի կողմից պետական գրանցման վկայականի համարներ (օրինակ` N 2563463, տրված 25 մարտի 2009 թ.):

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցը`

1. գտնում   Է, որ Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարը կատարել է քրեորեն պատժելի արարք:

2. ընդունում է ի գիտություն, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի` քրեական գործ հարուցելու առիթ է հանցագործությունների մաuին լրատվության միջոցների հաղորդումները, իսկ 179-րդ հոդվածի համաձայն` լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիuանում կատարված հանցագործությունների մաuին հաղորդումները մամուլում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter