HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ն ընդդեմ Վերահսկիչ պալատի

Այսօր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տարածել է հայտարարություն, որում հերքում է Վերահսկիչ պալատի ներկայացրած մեղադրանքները: Հայտարարության մեջ նշված է. «2010թ. ընթացքում Հայաստանի վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունում եւ հաշվետվություն կազմել, որի շատ դրույթներ սխալներ եւ ոչ ճիշտ եզրակացություններ են պարունակում:

Չնայած, որ սահմանված ժամկետում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը պաշտոնապես ներկայացրել իր դիտողություններն ու պարզաբանումները, դրանք ի գիտություն չեն ընդունվել եւ, ավելին, ամբողջությամբ արհամարհվել են, ինչը Հայաստանի Սահմանադրության եւ վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի խախտում է: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության հետ աշխատանքի ընթացքում համագործակցության պատրաստակամություն է հայտնել, պալատին հնարավորություն է ընձեռել ծանոթանալ տեղեկատվական նյութերին, ինչը չէր մտնում հանձնաժողովի ստուգումների թեմատիկայի մեջ: Ընկերությունում համարում են, որ ՀՀ ՎՊ մարդկային նյութական ռեսուրսները ակնհայտորեն անբավարար են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի պես լայն, մասնագիտացված արտադրության օբյեկտիվ վերլուծության համար, այսինքն ստուգումներն իրականացվել են ոչ կոմպենետենտ մասնագետների կողմից եւ նրանց ենթադրությունները բացահայտ կեղծ բնույթ են կրում: Համարում ենք, որ ՎՊ հաշվետվությունը, որի եզրակացությունների հետ ընկերությունը կտրականապես համաձայն չէ, վնաս է հասցնում ընկերության վարկին եւ միջազգային հեղինակությանը, ինչի կապակցությամբ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ մտադիր է դիմել դատական ատյաններին՝ Վերահսկիչ պալատի ապօրինի գործողությունների դեմ հայցով»:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter