
Ամիսներ առաջ յութուբում տեղադրվեց մի սահմռկեցուցիչ տեսանյութ, որտեղ բջջային հեռախոսով ֆիքսել էի, թե ինչպես է սպան նվաստացնում և տանջում զինվորներին: Հասարակական մեծ աղմուկի և դժգոհության ճնշման տակ ՀՀ պաշտպանության նախարարությունը ստիպված եղավ փաստի առնչությամբ քրեական գործ հարուցել:
Երեկ հայտնի դարձավ, որ գործի քննությունն ավարտվել է, և այն ուղարկվել է դատարան: «Եղնիկներ» զորամասի մայոր Սասուն Գալստյանին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցության, պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով, որը նախատեսում է 2-5 տարի ազատազրկում: Գալստյանը շարունակում է մնալ կալանքի տակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել