HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրացնում են անբարձրանալին

«168 ժամի» տեղեկություններով` առաջիկա ընտրություններին ընդառաջ իշխանությունները փորձում են բարձրացնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վարկանիշը: Նախօրեին Տ.Սարգսյանը կառավարության նիստում շատ խիստ քննադատեց Առողջապահության, Կրթության և գիտության, Գյուղատնտեսության, Ֆինանսների նախարարություններին` թերացումների և կոռուպցիոն երևույթների համար: Տ.Սարգսյանը համապատասխան նախարարներին կարգադրեց շտկել թերացումները` ընդհուպ մինչև որոշ պաշտոնյաներին ազատ արձակելու պայմանով: Որ այդ ոլորտներում կոռուպցիան ու չարաշահումները զանգվածային են, հայտնի է վաղուց ու բոլորին, այդ թվում` Տ.Սարգսյանին: Պարզապես հետաքրքիր է, թե ինչո՞ւ հանկարծ որոշեց նման ձևով քննադատել սեփական կաբինետի անդամներին, որոնց ղեկավարում է ինքը ավելի քան 2 տարի: Բանն այն է, որ ՀՀ թիվ 1 սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պարբերաբար սոցհարցումներ է անցկացնում իշխանությունների համար և պարզել է, որ նման ելույթներից հետո Տ.Սարգսյանի վարկանիշը բարձրանում է: Այնպես որ, առաջիկայում մենք պարբերաբար ականատես կլինենք նման դրսևորումների: Չէ՞ որ ՀՀԿ վերնախավում քննարկում են 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ ցուցակը գլխավորողի հարցը: Տ.Սարգսյանը 1-ին հորիզոնականի հիմնական հավակնորդներից է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter