HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի մարզիկը` աշխարհի չեմպիոն

Նոյեմբերի 4-ից 8-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվում է Սամբոյի աշխարհի առաջնությանը: Մրցումների առաջին օրը` նոյեմբերի 5-ին, 74 կգ քաշային կարգում հանդես եկող, մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Արցախի մասնաճյուղի սան, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը հաղթեց բոլոր գոտեմարտերը և նվաճեց ոսկե մեդալ` հռչակվելով մարզական սամբոյի աշխարհի չեմպիոն: Երեկ մրցագորգ դուրս եկած հայ սամբիստներից Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) և Արտակ Ծատինյանը (90 կգ) զբաղեցրին 5-րդ հորիզոնականը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտնում է, որ այսօր կկայանան մարզական սամբոյի մյուս քաշային կարգերի, իսկ նոյեմբերի 7-ին` մարտական սամբոյի մրցամարտերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter