HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը Սասուն Միքայելյանը դառնում է 53 տարեկան

Նոյեմբերի 7-ին, լրանում է «Սասուն» ջոկատի հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից, քաղբանտարկյալ, հանիրավի անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի ծննդյան 53–րդ տարեդարձը։ Սասուն Միքայելյանը հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկն է։ Քաղաքացիական այն կեցվածքը, որն ունի Սասուն Միքայելյանը, օրինակ է շատերիս և ապագա սերունդների համար։ Սարեցու շիտակությամբ, պարզությամբ, կեղծիքի, անարդարության նկատմամբ անհանդուրժող և մարտնչող կեցվածքով նա կանգնած է հայ ժողովրդի այն զավակների կողքին, որոնց պայքարի շնորհիվ է կերտվելու նաև մեր բոլորիս երազած հայրենիքը՝ Հայաստան երկիր դրախտավայրը։ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը, շարժման համակիրները շնորհավորում են Սասուն Միքայելյանին ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում քաջառողջություն, համբերություն, անկոտրում կամք, ուժ և կորով։ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter