Հանրահավաք` ուրանի ծրագրի դեմ
«Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում ընթանում են ուրանի պաշարների որոնման աշխատանքներ: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ ուրանի հանքավայրի շահագործումը մահացու վտանգ է պարունակում տարածաշրջաննի բնակչության համար:
2010թ. նոյեմբերի 11-ին` ժամը 17:00-ին, Կապանի մշակույթի պալատի հարակից հրապարակում տեղի կունենա խաղաղ և արտոնված հանրահավաք մեր տարածաշրջանում թափառող ուրանի ուրվականի վերաբերյալ:
Հարգելի բախտակից հայրենակիցներ, կոչ ենք անում Ձեզ հաղթահարել վախի և անտարբերության մթնոլորտը և մասնակցել 2010թ. նոյեմբերի 11-ին` ժամը 17:00-ին, Կապանի մշակույթի պալատի հարակից հրապարակում կայանալիք խաղաղ և արտոնված հանրահավաքին և ոչ ասել ուրանի ուրվականին»:
Աշխատանքային խումբ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել