HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտավրի տոնը՝ Ուշիում

Մարդու, ձիու և բնության ներդաշնակության ամենամյա տոնը, որը կոչվում է Կենտավրի տոն, երեկ նշվեց Արագածոտնի մարզի Ուշի գյուղում գտնվող «Կենտավր» հիպոթերապիայի և ձիասպորտի ասոցիացիայի կենտրունում։ Կենտրոնի 12 ձիերից 3-ը՝ Ժասմինը, Սալման և  Ժեֆան մոտ 6 ժամ անընդմեջ համբերատար դանդաղ շրջապտույտներ էին կատարում ձիավարման համար նախատեսված հրապարակում՝ բոլոր այցելուներին հնարավորություն տալով գոնե մեկ անգամ հեծնել իրենց։ Հիպոթերապիան ֆիզիկական թերապիայի տեսակ է, որն իրականացվում է ձիու օգնությամբ, այն է՝ ձիաքայլի (շարժման) ընթացքում։ Ֆիզիկական այլ տեսակի թերապիաներից հիպոթերապիան տարբերվում է նրանով, որ ազդում է հիվանդի վրա միաժամանակ և ֆիզիկապես, և հոգեպես։ Հիպոթերապիայի միջոցով մասամբ կամ ամբողջապես կարող են բուժվել անշարժունակությունը, աուտիզմը, շիզոֆրենիան, մեջքի հետ կապված խնդիրները, սկոլիոզը (ողնաշարի ծռվածություն), Դաունիզմը, նյարդային համակարգի հետ կապված խնդիրները, օստեոխոնդրոզը, շագանակագեղձի բորբոքումը և այլն։ Հիպոթերապիստ Հասմիկ Հովհաննիսյանը ցավով տեղեկացրեց, որ կենտրոն հաճախող երեխաները  հիվանդացել են, դրա համար ներկա չեն։ Փոխարենը մեծ խանդավառությամբ ձիավարում էին հրավիրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների երեխաները։ Մինչ Ժասմինը հրապարակում էր, ախոռից լսվում էր մեկ այլ ձիու խրխնջոցը։ Պարզվեց՝ Ժասմինի ձագուկը ներսում միայնակ էր մնացել, քանի որ մորն առանց իրեն էին հրապարակ տարել։ Քյուբար Ալոյանը, ով 20 տարի է՝ խնամում է այս ախոռում բնակվող ձիերին, ոչ մի կերպ չէր կարողանում հանգստացնել նրան, որի խրխնջոցին անտարբեր չէր ձիարանի ամենաանհանգիստ ու չարաճճի ձին՝ Գոլդենը։ Գոլդենից վախենում է նույնիսկ Քյուբարը։ Գոլդենը մի քանի անգամ քացի է տվել Քյուբարին, բայց Քյուբարը չի դադարում նրան հոգատարությամբ խնամել։ Գոլդենի հարևանը պոնին է՝ Վասյան։ Քյուբար Ալոյանն ասում է, որ պոնին ախոռի ամենատարեցն է, մոտ 21 տարեկան կլինի արդեն։ Ախոռում յուրաքանչյուր ձիու խցի դռանը գրված էր նրա անունը։ Բոլոր ձիերը օտարերկրյա անուն ունեին։ Սա Քյուբարը բացատրեց նրանով, որ իրենց ախոռի բոլոր ձիերը դրսից են բերված, հայկական չեն, դրա համար անուններն էլ հայկական չեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter