HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեղարքունիքի մարզում տղաները խուսափում են բանակ գնալուց

Հետախուզման մեջ է արական սեռի 410 ներկայացուցիչ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Մանվել Շահինյանը լրագրողներին է ներկայացրել 2010թ. 9 ամսվա ընթացքում մարզում գրանցված հանցագործությունների մասին ամփոփ տեղեկատվություն: Հաշվետու ժամանակահատվածում մարզում գրանցվել է 543 հանցագործության դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31-ով կամ 6 տոկոսով: Չի բացահայտվել հանցագործության 64 դեպք, որից 43-ը ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքեր են: Հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություներն, ըստ Մ.Շահինյանի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 25-ով, միևնույն ժամանակ 1.7 տոկոսով նվազել է դրանց բացահայտման արդյունավետությունը: 2010թ 9 ամսվա ընթացքում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինները հետախուզել են 503 հանցագործի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 471-ի դիմաց: Մտահոգիչ է, որ այս տարվա հետախուզվողների գերակշիռ մասը զորակոչի ենթակա արական սեռի ներկայացուցիչներ են` թվով 410 մարդ: Ինչ վերաբերում է անչափահասներին, ապա Գեղարքունիքի մարզում բնակվում է 72.024 անչափահաս, որից ոստիկանության բաժիններում տարբեր պատճառներով հաշվառման մեջ է եղել 90-ը: Հաշվառված անչափահասներից միայն 3-ն է իգական սեռի ներկայացուցիչ: Ոստիկանությունում հաշվառված 76 անչափահաս ունի ծնողներ, 3 անչափահաս եղել է մանկատան սան, իսկ 10-ը միակողմանի ծնողազուրկ է: Ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնված 87 անչափահասից 6-ը եղել է մինչև 14 տարեկան, 23-ը՝ 14-16, 61-ը՝ 16-18 տարեկան: 9 ամսվա ընթացքում մարզի 35 անչափահաս կատարել է 42 հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12-ի դիմաց: Անչափահասների կատարած հանցագործությունների գերակշիռ մասը բաժին է հասել ոստիկանության Գավառի բաժնին` 12 դեպք, Մարտունում՝ 11, Սևանի բաժնում՝ 10, Ճամբարակում՝ 6, իսկ Վարդենիսի բաժնում` 3 դեպք: Այս տարի անչափահասների կատարած հանցագործությունները նախորդ տարվա համեմատ աճել են 30-ով, իսկ հանցագործություն կատարած անչափահասների թիվն աճել է 12-ով: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը նշել է, որ ավելացել է նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղած և բացահայտման տոկոսում հաշվվող 68 հանցագործություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 42-ի դիմաց: Այս կարգի հանցագործություններից պաշտոնական լիազորությունների չարաշահման 5 դեպք հայտնաբերվել է Վարդենիսի, 2 դեպք՝ Մարտունու, 1-ական դեպք՝ Գավառի և Սևանի բաժիններում: 2010 թ հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի ոստիկանության բաժիններում հաշվառման մեջ է եղել 45 թմրամոլ, 25 մարմնավաճառ և 2 կավատ: Գրանցվել է կանանց նկատմամբ բռնության գործադրման 67 դեպք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter