HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ն քննարկում է ներկա և ապագա ներդրումային ծրագրերը Հայաստանում

Եվրոպական միության ներկայացուցիչները նոյեմբերի 8-9 կժամանեն Երևան` Երևանի մետրոյի վերականգնողական նախագծի իրականացման մեկնարկն ազդարարելու նպատակով: Այցի ընթացքում քննարկվելու են նաև ջրամատակարարման պայմանագիրը և Հայաստանի քաղաքապետարանների հետ վերականգնողական նախագծերի հարցերը: Մետրոյի վերականգնողական նախագծի նպատակն է ֆինանսավորել առաջնային կապիտալ ներդրումները` Երևանի մետրոյի համակարգի նորացման նպատակով: Նախագծով նախատեսվում է բավարարել առավել անմիջական անվտանգության նորացման կարիքները, այդ թվում` շարժակազմի նորացում, ռելսային ուղիների բարելավում, էներգամատակարարման վերանորոգում, պոմպերի փոխարինում, տեխնիկական սպասարկման ձեռնասայլակների ներդնում: Երևանի մետրոյի վերականգնողական նախագծի առաջին փուլը հաստատվել է 2010թ. մարտին: Դրան հատկացվել է 5 միլիոն եվրո արժողության ԵՄ դրամաշնորհ ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) միջոցով, ինչպես նաև 5 միլիոն վարկ` Եվրոպական ներդրումային բանկի կողմից, ևս 5 միլիոն եվրոյի վարկ ու 1 միլիոն եվրոյի տեխնիկական համագործակցության դրամաշնորհ` Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի կողմից: Երկրորդ փուլով նախատեսվում է լուծել այլ խնդիրներ` ներառյալ ջրամատակարարումը դեպի թունել` 15 միլիո եվրոյի ինդիկատիվ արժեքով: Մետրոյի վերականգնումից զատ, ԵՄ-ն ներկայումս ավարտում է Հայաստանի տարբեր քաղաքապետարաններն ընդգրկող ջրամատակարարման նախագիծը` Հարևանության ներդրումային գործիքի միջոցով: Հայաստանյան փոքր քաղաքապետարանների ջրային նախագծի արժեքը կազմում է 20.8 միլիոն եվրո: Այն  նախատեսում է վերականգնել Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի քաղաքային ջրամատակարարումը, ինչպես նաև վերականգնել ջրի մաքրման կայաններն ու կոյուղու հավաքատեղիները Դիլիջանում և Ջերմուկում: Այցի ընթացքում ներկայացուցիչները քննարկելու են նաև ապագայի հնարավոր ծրագրեր այլ ոլորտներում: 2011-2013 Ազգային ինդիկատիվ ծրագրով Հայաստանը կստանա 157.3 միլիոն եվրոյի ֆինանսավորում ԵՀԳ Գործիքից: Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում Երևան, 8 նոյեմբերի, 2010

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter