Փորձում են ճնշել ուրանի դեմ նախատեսված հանրահավաքը
Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ) նախագահ Գեւորգ Մանուկյանին հայտնի է դարձել, որ Լեռնաձորի բնակչությանը մեղադրում են հորատող մեքենայի հրկիզման մեջ, քննություն են սկսել ու դրանով միաժամանակ փորձում են ճնշել առաջիկա հանարահավաքը:
«Կապանի «Ազատամարտ» ՀԿ նախագահ Խորեն Ստեփանյանը, որը արտոնություն է ստացել նոյեմբերի 11-ին հանրահավաք անցկացնելու համար, ասում է, որ ուրանի խնդիրը վերաբերում է նաև Հայաստանի մյուս մարզերին, ուստի հարկ է, որ համազգային դիմակայություն լինի աղետին:
Վերջին երեք օրը Կապանում, Քաջարանում ու Լեռնաձորում մարդկանց հանդիպելով՝ ես տեսա որ սյունեցիները աննկուն են: Սակայն արդեն հորատող նոր մեքենա են բերել ու սեւ գործը շարունակվում է: Ինչ-որ մարդ կոչված արարածներ ապրում են հյուրընկալ լեռնաձորցիների տներում, կիսում նրանց հացն ու … ուրան որոնում… Սյունեցիները համոզված են, որ սա պանթուրքիզմի ծրագրի իրականացմանն է տանում, քանի որ Զանգեզուրը անխուսափելիորեն կվերածվի մի մեծ պոչամբարի ու կդատարկվի։
Հարկ է ծավալել համահայկական պայքար վերահաս աղետի դեմ ու սատար կանգնել «Ազատամարտ» ՀԿ-ին, բոլոր սյունեցիներին»,- տեղեկացնում է Գեւորգ Մանուկյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել