HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղամյանը կողպե՞լ է զուգարանը

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «օկուպացրել» է Մոսկովյան փողոցում գտնվող «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակին կից զուգարանը: Բանն այն է, որ Գեղամյանի հարկաբաժնում մեկ զուգարան է գործում, իսկ հարկում, բացի Գեղամյանի կուսակցությունից, գտնվում է նաեւ «Նանե» պարային համույթը, որի սաների հաճախումները ջղայնացրել են Արտաշես Գեղամյանին: Մեր տեղեկություններով` վերջինս կողպեք է տեղադրել զուգարանի վրա` արգելելով համույթի սաներին օգտվել զուգարանից: Գեղամյանի քայլից վրդովված` փոքրիկների ծնողները բացատրություն են պահանջել, նա էլ ցնցող պատասխան է տվել: Ասել է, որ ինքն ամեն օր տեսնում է, թե երեխաներն ինչ շքեղ մեքենաներով են հաճախում պարի, ուրեմն թող իրենց հարուստ պապաներն էլ զուգարանի հարցը լուծեն: Եվ առաջարկել է հենց շենքի բակում զուգարան կառուցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter