HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էս գործն էլ վառվեց

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների համաձայն` ՀՀ երկու քաղաքացիներ Երեւան-Թբիլիսի գնացքով Վրաստան են տեղափոխել հարստացված ուրան եւ փորձել վաճառել իսլամական ինչ-որ խմբավորման, բայց «բռնվել են»: Պարզվել է, որ հարստացված ուրանը միանգամայն պիտանի է միջուկային զենքի արտադրության համար: «ՉԻ»- «Գարդիան» թերթը այս երկու ձախորդ ուրանավաճառների եւ Սաշիկ Սարգսյանի կապերի մասին ոչինչ չի հաղորդում, ինչն անկասկած, ամրապնդում է Հայաստանի միջազգային հեղինակությունը: Ամեն դեպքում` փաստն այն է, որ հերթական անգամ Հայաստանը հիշատակվում է միջազգային ամենաաղմկահարույց կրիմինալ սկանդալներում: Իսկ մենք միամտաբար հույս ունեինք, թե միջազգային թմրաբիզնեսով ւ փողերի լվացմամբ ամեն ինչ կսահմանափակվի: Ամեն դեպքում` մի բան լավ է: Թող մեր հակառակորդներն իմանան` Հայաստանում հարստացված ուրանն այնքան է «գյոլ տվել», որ կարող ենք նույնիսկ ցանկացողներին վաճառել: Այնպես որ` Ադրբեջանը թող շատ գլուխ չգովի իր ռազմական բյուջեով կամ C-300 հրթիռներով: Ոնց էլ լինի` Հայաստանում մի քանի տասնյակ «լավ տնական» ատոմային ռումբ կգտնվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter